ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

22-10-2019 18:59

ՀՀ զինված ուժերի 2019 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, Հայաստանի Հարնապետության պետական կառավարման համակարգի, պետական այլ մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ, հոկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են հավաք-պարապմունքներ: Հավաքի առաջին օրվա ընթացքում տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, պետության նախապատրաստմանը պաշտպանությանը, զորահավաքային նախապատրաստության գործընթացին, քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը և այլ թեմաներին վերաբերող դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ գերատեսչությունների, ՊՆ և ԶՈՒ պաշտոնատար անձինք: Հավաք պարապմունքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը:

Lragir.am,
22-10-2019 18:59