Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում. Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին

22-10-2019 19:43

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լավագույն մաղթանքներն է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած Լիբերալ կուսակցությունը հաղթանակի և պաշտոնավարումը շարունակելու առիթով: Վարչապետն այս մասին գրառում է արել իր «Ֆեյսբուք»-ի էջում: «Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան: Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին»,-նշել է վարչապետը:

Lragir.am,
22-10-2019 19:43