Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

23-10-2019 17:43

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի եւ կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  քննարկվել են մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ Ամերիկայի հայկական համագումարը հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման կարեւոր օղակ՝ գոհունակությամբ նշելով, որ Արցախը միշտ էլ հատուկ տեղ է զբաղեցնում կազմակերպության գործունեության մեջ:

Lragir.am,
23-10-2019 17:43