Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից

23-10-2019 17:52

Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են:  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը: Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրամանի ներկայացմամբ: Հիշեցնենք, որ երեկ  Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն: «Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:

Lragir.am,
23-10-2019 17:52