Համալրվել է հիմնական դեղերի ցանկը

23-10-2019 18:18

Առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով մեր համաքաղաքացիների դիմում-բողոքները որոշ դեղերի հասանելիության առումով: Միաժամանակ, հարցումներ են իրականացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններ` ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանում չներառված, սակայն կենսականորեն անհրաժեշտ որոշ դեղերով համալրելու վերաբերյալ: Ներկայացված առաջարկների հիման վրա հիմնական դեղերի ցանկը համալրվել է նոր դեղերով, որոնք առողջության պահպանման գործում բավարարում են բնակչության մեծամասնության պահանջները: Այսպիսով` ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի N 07-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39-Ն հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը http://www.moh.am/uploads/39N.pdf: Նշված դեղերն անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվում են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ ամրագրված` բնակչության սոցիալապես անապահով խմբերին` սպասարկող պոլիկլինիկայի մասնագետի նշանակմամբ: ՀՀ առողջապահության նախարարի 27.09.2019 թվականի թիվ 39-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի առևտրային անվանումներն այստեղ` http://www.moh.am/uploads/Dexeri%20cank.xlsx

Lragir.am,
23-10-2019 18:18