Բա էդ ինչո՞վ ենք գնացել, եթե փողը չկա. Վարչապետ

23-10-2019 18:35

Այս տարվա ինն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի է փոխանցվել 648.8 մլն դրամ: Աճը կազմել է 12.6 տոկոս: Ամսական միջինը 72 հազարով ավելի աշխատող է դրոշմանիշային վճար վճարել: 5 մլրդ 140 մլն դրամի փոխարեն փոխանցվել է 5 մլրդ 790 մլն դրամ: Սրանք այն թվերն են, որոնք պաշտոնապես տրվել են հիմնադրամի կողմից: Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս գումարները ոչ թե ուղիղ գնում են հիմնադրամ, այլ մտնում են Պետական եկամուտների կոմիտե, հետո նոր գնում են հիմնադրամ: Հետևաբար, այս թվերի միջև կարող է որոշակի դիսոնանս լինել»,- ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցի, ասաց վարչապետը: Պատգամավորն ասաց՝ այդ գումարը 1.5 տարվա ցիկլով փոխանցված չէ հիմնադրամ, սրա պատասխանն ով է տալու: «Եկեք հանձնարարենք իրավապահներին, թող բացահայտեն»,- ասաց Ուրիխանյանը: «Եկեք հանձնարարենք»,- համաձայնեց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ իր մոտ այդ թվերը կան: «Հավատալ-չհավատալու խնդիր չէ, դա հրաշափայլ հայտնության հարցը չէ, որ հավատանք կամ չհավատանք: Դա կոնկրետ թիվ է, որը կոնկրետ արձանագրված է և ունի հասցե: Իմ թղթերով կա, ձեր թղթերով չկա: Եվ այն, որ դուք ասում եք՝ մայրերի հարցը, մայրերի հարցը լուծվում է: Պարոնայք, ես ուզում եմ հիշեցնել, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք այդ 1000 դրամների վճարումները 19 տարով գնացել ենք հետ: Բա էդ ինչո՞վ ենք գնացել, եթե փողը չկա»,- նշեց Փաշինյանը:

Lragir.am,
23-10-2019 18:35