ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

24-10-2019 10:08

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին  քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը՝ այդ թվում Սևանա լճից հավելյալ ջրառը բացառող օրինագիծը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի նաև կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Lragir.am,
24-10-2019 10:08