ՊԵԿ նախագահը դեմ է քննչական վարչությունը Քննչական կոմիտեին փոխանցելուն

24-10-2019 14:19

Պետական կեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու գործընթացին իրենք համաձայն չեն: Նա ասաց, որ հնարավորություն չի ունեցել արտահայտել իր կարծիքը, քանի որ վերջին պահերին է այդ որոշումը կայացվել: «Դա որոշում էլ չէ, ռազմավարությամբ նախատեսված մտադրություն է, որ երեք տարվա ընթացքում պետք է իրականացվի: Ինքնանպատակ չէ, որ Քննչական վարչությունն անպայման լինի ՊԵԿ-ի կազմում: Մենք պետք է մի քանի գնահատական տանք՝ ՊԵԿ-ն իրավապահ մարմի՞ն է և արդյոք ՊԵԿ-ին քննչական գործառույթներ պետք են, թե պետք չեն: Իմ կարծիքով՝ պետք է, բայց եթե երեք տարվա ընթացքում այնպիսի ռազմավարություն մշակենք, որ արդյունավետության առումով ճիշտ որոշումներ կայացնենք, կարող ենք նաև այլ իրավիճակ ունենալ: Այս պահին ես ունեմ մտահոգություններ»,- ասաց Անանյանը: Մանրամասները՝ տեսանյութում  

Lragir.am,
24-10-2019 14:19