«Դուք ենթադրեցիք, որ քրեական գործը առնչվում է Լիլիթ Հովհաննիսյանի՞ն»

24-10-2019 14:29

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի հրապարակում, թե շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով է խուսափել հարկերը վճարելուց, ինչի հետևանքով քրեական գործ է հարուցվել: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է: Դավիթ Անանյանն այսօր լրագրողներին ասաց․ «Դուք ենթադրեցիք, որ քրեական գործը առնչվում է Լիլիթ Հովհաննիսյանի՞ն»: Անանյանն ասաց, որ գործը հետաքննության փուլում է: «Դուք տվեցիք երգչուհու անուն-ազգանուն, ես ընդհանրապես իրավունք էլ չունեմ որևէ ձևով արտահայտվեմ, որպեսզի դուք հետևություններ չանեք: Ամենակարևոր մարդը, որոշում կայացնողն այս պահին քննիչն է: Քննինչն իր քննչական գործողությունների արդյունքում կխորհրդակցի վերահսկող դատախազի հետ, որոշում կկայացնեն: Մշակույթի գործիչները մեզ արդեն օժանդակում են, որպեսզի հարկ վճարելու մշակույթը կայանա»,- ասաց Անանյանը:

Lragir.am,
24-10-2019 14:29