Ո՞վ է տարածում Արթուր Վանեցյանի ձերբակալության լուրերը

28-10-2019 14:17

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ առաջիկայում ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, այսօր լրագրողներին Ազգային ժողովում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին: «Ո՞վ է տարածում այդ լուրերը, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը»,- ասաց Մարտիրոսյանը: Նա նշեց, որ շատ լուրեր կարող են տարածվել: Հարցին, թե ինքը հստակ հերքո՞ւմ է այդ տեղեկությունը, նա պատասխանեց․ «Այո»:

Lragir.am,
28-10-2019 14:17