Այս տարի միջազգային պահուստները կլինեն ամենաբարձրը

28-10-2019 14:28

Այս տարի Հայաստանի միջազգային պահուստները կլինեն ամենաբարձրը, այսօր խորհդարանում լրագրողներին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն, բայց մյուս կողմից, քանի որ կար արտարժույթի լուրջ մնացորդ, մենք այս տարի հնարավորություն ունեցանք մեծ քանակությամբ արտարժույթ գնել: Դեռ չենք հասել 500 մլն-ի, բայց մոտավորապես 500մլն-ից մի քիչ պակաս գնել ենք այս տարի: Եվ դա աննախադեպ է, նույնիսկ այն տաիներին, երբ կտրուկ դրամի արժևորում է լինում, նույնիսկ այդ տարիներին մենք այդքան արտարժույթ որևէ տարի չենք գնել»,- ասաց նա: Ջավադյանը մանրամասնեց, թե դա ինչ դրական ազդեցություն ունի տնտեսության վրա: Մանրամասները՝ տեսանյութում  

Lragir.am,
28-10-2019 14:28