Խուլիգանություն կատարած անձինք բերման են ենթարկվել ու ձերբակալվել

01-11-2019 16:22

Հոկտեմբերի 31-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում երկու տղամարդու: Նրանք համարանիշեր չուեցող «Ֆորդ» մակնիշի ավոտմեքենայի վարորդը և ուղևորն են: Ոստիկանության ծառայողները առանց համարանիշերի մեքենան նկատել էին մայրաքաղաքի Տպագրիչների փողոցում: Վարորդը չէր ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջներին: Ոստիկանները հետապնդել էին: Փախուստի ընթացքում «Ֆորդի» վարորդը մեքենայով դիտավորյալ հարվածել է պարեկային ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս: Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում վարորդի և ուղևորի փախուստը կանխելիս նրանք, ալկոհոլ օգտագործած վիճակում, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, քաշքշել են ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվելով նրանց պահանջներին: Երևանի բնակիչներ՝ 31 և 34-ամյա տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Քննությունը շարունակվում է:

Lragir.am,
01-11-2019 16:22