Սամվել Ղուլյանը նշանակվել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ

01-11-2019 19:15

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի փոխքաղաքապետ է նշանակվել Սամվել Ղուլյանը:  Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «Քաղաքապետի հրամանով քաղաքապետի տեղակալ է նշանակվել` Սամվել Գրիգորիի Ղուլյանը»,- նշված է հայտարարությունում: 2008-2019թթ. Սամվել Ղուլյանը զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի և Քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետի պաշտոնները:

Lragir.am,
01-11-2019 19:15