Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին

02-11-2019 09:47

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Ուղերձում ասված է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ: Դուք իրականացնում եք ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն՝  ուղղված հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու, մայր Եկեղեցին ավելի բարգավաճ ու զորավոր դարձնելու, քրիստոնեական հավատքն ամրապնդելու վեհ նպատակների իրականացմանը: Այս բոլոր տարիների ընթացքում միշտ զգացվել է Ձեր հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքը Արցախի նկատմամբ, Ձեր աջակցությունն ու զորակցությունը նրա խնդիրների լուծման գործին, ինչի համար շնորհակալ  ու երախտապարտ ենք Ձեզ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ,  Վեհափառ Տեր, այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արեւշատություն: Թող Աստված պահապան լինի Ձեզ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ի բարօրություն ու բարգավաճում մեր Հայրենիքի»:

Lragir.am,
02-11-2019 09:47