Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ

04-11-2019 15:50

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ Ռուսաստանում Արցախի Մշտական ներկայացուցչությունում նոյեմբերի 4-ին  հանդիպում է ունեցել ռուսաստանյան փորձագիտական և ակադեմիական մի շարք կենտրոնների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, հանդիպմանը ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը: Նախարարն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևին և դրա նշանակությանը, ինչպես նաև վերջերս Ստեփանակերտում կայացած Արցախի բարեկամների համաժողովին: Մասիս Մայիլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Lragir.am,
04-11-2019 15:50