IPhone X սմարթֆոն շահելու հնարավորություն «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» վիճակախաղի արդյունքում

04-11-2019 17:58

Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արշավի շրջանակում այն հաճախորդները, ովքեր ս.թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ը  ներառյալ կբացեն «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեն գովազդային վիճակախաղին, կստանան հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն: Նշված ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև դեկտեմբերի 10-ը SMS հաղորդագրությամբ կուղարկվի հերթական համար, և ս.թ. դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանության արդյունքում կընտրվի երջանիկ հաղթողը: Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով: Գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդները կստանան MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ: Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` այստեղ:

Lragir.am,
04-11-2019 17:58