CASH BACK ակցիա՝ ՄԱՆԿԻԿ ավանդատու-քարտապանների շրջանակներում

04-11-2019 18:32

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անցկացված ՙՄիասին նկարում ենք հուսալի ապագա՚ ակցիայի արդյունքները, որն անցկացվել է սույն թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ: Տոնական ակցիայի շրջանակներում Բանկում ՙՄԱՆԿԻԿ՚ ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդի տրամադրվել է ընտանեկան ապահովագրական փաթեթ, ինչպես նաև Mastercard վճարային քարտեր: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրված նվեր քարտերով ակցիայի ընթացքում առավելագույն ծավալով անկանխիկ գնումներ կատարած ամենաակտիվ ավանդատու-քարտապաններին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նվիրեց 100,000 ՀՀ դրամ գումարի չափով Cash-back սերտիֆիկատներ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պարբերաբար հանդես է գալիս նմանատիպ ակցիաներով՝ իր քարտապաններին բազմազան հնարավորություններ ընձեռելով, ինչպես նաև այլ հաճելի անակնկալներով: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Lragir.am,
04-11-2019 18:32