Սյունիքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

05-11-2019 17:53

Նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց են կատարել  մասնաճյուղի տարածքում:  Վարդավանք բնակավայրի տարածքում հայտնաբերվել են հատված ծառեր: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բոխիները ապօրինի հատել է Սյունիքի մարզի բնակիչ մի երիտասարդ, որը հրավիրվել է Կապանի բաժին ու խոստովանել կատարածը: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Lragir.am,
05-11-2019 17:53