Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է

06-11-2019 11:00

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Վարդանյանի և «Սոչի»-ի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից: Վարդանյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է մեկ պաշտոնական խաղի, իսկ ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկ»-ի կազմում մասնակցել է 9 խաղի: «Սոչի»-ն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում վերջին տեղում է:

Lragir.am,
06-11-2019 11:00