Ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցի Aspire ակադեմիայի հետ

06-11-2019 13:18

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ-ում նշում են, որ համագործակցության շրջանակներում նախատեսվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների այցեր Aspire ակադեմիա՝ մրցաշարերի մասնակցելու նպատակով: Ծրագրված են նաև Aspire ակադեմիայի տարիքային 3 հավաքականների այցեր և մարզահավաքներ Հայաստանում: Երկու կողմերը շահագրգիռ են համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հարցում: Aspire ակադեմիան հիմնադրվել է 2004 թվականին՝ Կատարում, և նպատակ ունի զարգացնել  տեղական ֆուտբոլը՝ կրթելով և պատրաստելով լավագույն ֆուտբոլիստների:

Lragir.am,
06-11-2019 13:18