Էրիկ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

06-11-2019 17:40

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին կարիերայիս ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար: Ձեր աջակցությունը շատ կարևոր է ինձ համար, թե‘ խաղադաշտում, և թե ‘խաղադաշտից դուրս»,- իր ֆեյսբուքյան  էջում գրել է ֆուտբոլիստը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է: Վարդանյանի և «Սոչի»-ի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից: Վարդանյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է մեկ պաշտոնական խաղի, իսկ ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկ»-ի կազմում մասնակցել է 9 խաղի: «Սոչի»-ն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում վերջին տեղում է:

Lragir.am,
06-11-2019 17:40