«Ռեալ»-ը ջախջախեց «Գալաթասարայ»-ին, «Յուվենտուս»-ը ևս հաղթանակ տոնեց. ՉԼ

07-11-2019 08:49

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի A, B, C, D խմբերում կայացան 4-րդ տուրի խաղերը: A խմբում Մադրիդի «Ռեալ»-ը ջախջախեց «Գալաթասարայ»-ին՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Նույն խմբում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Բրյուգե»-ին: B խմբում «Ցրվենա Զվեզդա»-ն տանը 0:4 հաշվով պարտվեց «Տոտենհեմ»-ին, իսկ «Բավարիա»-ն գերազանցեց «Օլիմպիակոս»-ին (2:0): C խմբի Զագրեբի «Դինամո»-Դոնեցկի «Շախտյոր» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով: Ոչ-ոքի գրացվեց նաև «Ատալանտա»-«Մանչեսթեր Սիթի» խաղում` 1:1: D խմբում «Լևերկուզեն»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց «Ատլետիկո»-ին, «Յուվենտուս»-ը նույն հաշվով հաղթեց «Լոկոմոտիվ»-ին: Խմբային փուլի հաջորդ տուրի խաղերը կկայանան նոյեմբերի 26-27-ին:

Lragir.am,
07-11-2019 08:49