Մասիս Մայիլյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներին

07-11-2019 13:12

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 7-ին  ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել  Արցախի և ՌԱԿ միջև համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են Արցախում կուսակցության կողմից նախատեսվող առաջիկա ծրագրերը: Մասիս Մայիլյանն իր պատրաստակամություն է հայտնել՝ հնարավորինս աջակցելու նշված ծրագրերի իրագործմանը:

Lragir.am,
07-11-2019 13:12