Պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը պարգեւատրվեց Արցախի շքանշանով

07-11-2019 15:49

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար  ս.թ. նոյեմբերի 7-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը ԱՀ նախագահի անունից Մեսրոպ Մաշտոց շքանշան հանձնեց հասարակագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը բարձր գնահատեց նրա ավանդը մեր ժողովրդի ազգային զարթոնքի, արցախյան խնդիրը տարբեր ատյաններում լավագույնս ներկայացնելու և պաշտպանելու գործում: Նա ընդգծեց ազգային-ազատագրական պայքարում գաղափարական զենքի կարևորությունը, որի ամենանշանավոր կրողներից մեկն է Լյուդմիլա Հարությունյանը: Լյուդմիլա Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության ղեկավարությանը, նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախին իր  մատուցած ծառայությունը գնահատելու համար: Նա պատրաստակամություն հայտնեց իր գիտելիքով և փորձով այսուհետ ևս օգտակար լինելու Արցախին: ՀՀ-ում ԱՀ ՄՆ

Lragir.am,
07-11-2019 15:49