Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները 2022թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

07-11-2019 17:33

Հայաստանի ֆուտզալի հավաքականի մրցակիցները Եվրո-2022 որակավորման փուլում հայտնի են: Այս մասին հայտնում է   ՀՖՖ-ն: ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ ֆուտզալի Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց B խմբում, որտեղ կմրցի Բելգիայի, Շոտլանդիայի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ: Խմբային մրցաշարը կկայանա 2020 թվականի հունվարի 29-ից փետրվարի 1-ը Բելգիայում:

Lragir.am,
07-11-2019 17:33