Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

07-11-2019 19:30

Հատուկ քննչական ծառայությունը Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ  միջադեպի վերաբերյալ նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից: «Նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Հիշյալ հոդվածը վերաբերում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Lragir.am,
07-11-2019 19:30