Հրանտ Մարգարյան-Վահան Հովաննիսյան շրջանը (1998-2018) ՀՅԴ-ի պատմության մեջ ամենամութ ժամանակահատվածն է

Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը Պարոն Մինասյան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմել է ոչ հայաստանցի դաշնակցականներին, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև, նրա խոսքով, այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին: Իբրև ոչ հայաստանցի դաշնակցական՝ ինչպե՞ս եք արձագանքում նախարարին: Հայ Յեղափոխական Դաշնակցության հասցեին միշտ էլ եղել են դրսից ապակայունացնելու փորձեր. ղեկավարությունը բազայի դեմ, Հայաստանի մասնաճյուղը սփյուռքի մասնաճյուղի դեմ: Ես չգիտեմ, թե նախարարը Հարությունյանը տեղավորվո՞ւմ է այս ավանդույթի մեջ, բայց Թավշյա հեղափոխությունից և ՀՅԴ վերջին համագումարից ի վեր Դաշնակցությունն այնքան էլ հարմարված չէ Հայաստանում տիրող իրավիճակին: Անձամբ ես կարծում եմ, որ ՀՅԴ-ն բաց թողեց իր վերջին ընդհանուր ժողովը Արցախի Հանրապետությունում, քանի որ հետընտրական շրջանում Հրանտ Մարգարյանի անցումը հեռու է ավարտից: Կանադայում ունենալով գլխավոր քարտուղար և կենտրոնանալով Արցախի Հանրապետության վրա՝ կարծես ՀՅԴ-ն լքել է Հայաստանի իրավիճակը, դրանք լավ նշաններ չեն: ՀՅԴ Հայաստանի մասնաճյուղը թույլ է, և ՀՅԴ-ի անդամների միջև կա վստահության խնդիր: Իր վերջին ընդհանուր ժողովից ի վեր ՀՅԴ-ն ձգտում է ինքնավար քաղաքականություն վարել, «ոչ հին ռեժիմը, ոչ նոր Հայաստանը» սկզբունքով, բայց իրականությունն այն է, որ Հայաստանի մասնաճյուղը դեռևս կապված է հին ռեժիմի հետ: Եվ դա լուրջ խնդիրներ է առաջացնում: Նախարարը նաև նշել է, որ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր. նախ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, և երկրորդ՝ փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը և շարունակում են տապալել: Համամի՞տ եք նախարարի հետ: Ես ձեզ համեմատությամբ կպատասխանեմ: Կարծում եմ, որ մենք պետք է տարբերակենք Դաշնակցությունը և Կուսակցությունը: Դաշնակցությունը իդեալական է, տեսլական, քննադատական վերլուծություն, բաց միտք: Կուսակցությունը գործիք է, անհանդուրժողականություն և աղանդավորություն: Դաշնակցությունը ազգի ծառայության մեջ է, իսկ կուսակցությունը ծառայում է ինքն իրեն: Դաշնակցության համար բազմազանությունը հարստություն է: Կուսակցության համար բազմազանությունը շեղում է: Դժբախտաբար, Հայաստանում ակտիվիստների մեծ մասը կուսակցականեր են՝ ներառյալ սփյուռքում, բայց ոչ դաշնակցականները: ՀՅԴ-ն բաց է թողել Դաշնակցության վերադարձը Հայաստան 30 տարի շարունակ, և ցավոք, Սփյուռքում շատ անդամները գիտեն դա: Ովքե՞ր են ակտիվիստները Հայաստանում. նախկին կոմունիստները, հիասթափված ՀՀՇ-ականները և անհատները, որոնք չգիտեն, թե որտեղ են գտնվում: Դժբախտաբար, ակտիվիստների երիտասարդ սերունդը ժառանգում է այս ամենը: Հրանտ Մարգարյան-Վահան Հովաննիսյան շրջանը (1998-2018) ՀՅԴ-ի պատմության մեջ ամենամութ ժամանակահատվածն է: Ընտրական ձախողումներ, դաշինքներ Հանրապետական կուսակցության հետ: Կամ ՀՅԴ-ն տեղյակ էր հին ռեժիմի մաֆիոզ համակարգին և նա հանցակից է, կամ նա տեղյակ չէր և միամիտ է: ՀՅԴ անդամները (Իրանից և Սփյուռքից) հավատում էին, որ կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի հետ դաշնակցական արժեքները երաշխավորված էին, բայց սխալվում էին: Հրանտ Մարգարյանը կարծում էր, որ Հոմո դաշնակուս (Homo Dachnakus) արժեքներն ավելի բարձր էին, քան Հոմո սովետիկուս (Homo Sovieticus) արժեքները, ու դարձյալ սխալվում էր: Ընդհանրապես կա՞ դրսի և Հայաստանի դաշնակցականների գործողություններում, քայլերում տարբերություն: Դուք դա նկատո՞ւմ եք: Կրկին ՀՅԴ-ի պաշտոնական հռետորաբանությունն այն է, որ Հայաստանի ՀՅԴ-ի և սփյուռքի ՀՅԴ-ի միջև տարաձայնություններ չկան, կա միայն մեկ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»: Բայց պայմանները, մշակույթները, քաղաքական միջավայրը տարբեր են, ուստի պարտադիր է, որ գործողության եղանակներն ու գործողությունները տարբեր լինեն: Նույնիսկ գաղափարների մեջ այդ հարցում կան տարաձայնություններ և բարեբախտաբար: Խնդիրն այն է, որ քանի դեռ ՀՅԴ-ն կարծում է, որ դա կուսակցություն է, ոչ թե կազմակերպություն, ՀՅԴ չի հասկանա աշխարհը և աշխարհը չի հասկանա իրեն: Երկու երկիր կա, որտեղ ՀՅԴ-ն քաղաքական կուսակցություն է, Հայաստանը և Լիբանանը, քանի որ այս երկու երկրներում ՀՅԴ-ն մասնակցում է ինստիտուցիոնալ խաղին: Ուրիշ տեղերում ՀՅԴ-ն կազմակերպություն է: Ամփոփելու համար, ՀՅԴ-ն Հայկական ինտերնացիոնալ է` Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Internationale Socialiste) պատկերով: Բայց ՀՅԴ-ն շարունակում է ինքն իրեն որպես կուսակցություն մտածել: ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանը երբեք չի խոսել կուսակցության մասին, այլ խոսել է շարժման կամ կազմակերպության մասին: Նա այնքան առաջադիմական էր, որ պատրաստ էր փոխել ՀՅԴ անվանումը, եթե Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը միանա ՀՅԴ-ին: Դժբախտաբար, իրերը փոխվել են, ՀՅԴ-ն պակաս հավատարիմ է Քրիստափորին և ավելի հավատարիմ է ազգայնական-պահպանողական Սիմոն Զավարյանին: Վերջինս շատ հեռու է առաջադեմ Ռոստոմից և շատ հեռու է դեմոկրատ Միքայել Վարանդյանից: Այսօր ՀՅԴ-ն միայն մի ձև է մտածում: Կազմակերպության կանոնադրության մեջ հստակ գրված է. «ՀՅԴ-ում, իրավունքներ չկան, այլ միայն պարտականություններ»: Դա մեջբերում է Սիմոն Զավարյանից, որը կուսակցության կանոնների մասին օրենքով դարձել է նորմ: Կուսակցական ելույթ է, դա Դաշնակցական չէ : Երբ Նիկոլ Աղբալյանը գրել է 1930-ականների «Մտածումներ Դաշնակցության մասին»-ը՝ նկարագրելու համար դաշնակցականների մոդելը, ըստ էության, անհրաժեշտ էր Դաշնակցականը փոխարինել Կուսակցականով: Երբ հիսուն տարի անց Հրաչ Տասնապետյանը գրեց «Ո՞վ է Դաշնակցականը», պետք է հասկանալ «Ո՞վ է Կուսակցականը»: Ինչո՞ւ: Որովհետև Նիկոլ Աղբալյանն ու Հրաչ Տասնապետյանը գրել են այդ տեքստերը ՀՅԴ ներքին ճգնաժամի պայմաններում: 1930-ական թվականներին կար « Մարդկոց շարժումը», իսկ 1970-ականներին ՝ «Յառաջ շարժում», Ֆրանսիայում: Ղեկավարությունը ցանկանում էր արգելել բոլոր այլախոհներին օգտագործել «Դաշնակցութուն» բառը, բայց դա սխալ է: 30 կամ 40 տարվա դաշնակցական փորձառություն ունեցող անհատներին «Դաշնակցություն» բառը օգտագործելուց հրաժարվելը նման է մերժել տրոցկիստների կոմունիստ լինելու իրավունքը: Տրոցկիստները կոմունիստներ են: Դաշնակցական երիտասարդ թևը պահանջում է նախարարի հրաժարականը: Որքանո՞վ եք այստեղ ուղղորդում եք տեսնում: Թավշյա հեղափոխությունը չի ավարտվել: Ընտրություններից հետո 2019-ի հունվարին իշխանություն վերցնելով՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը մտցրեց ինստիտուտներ, բայց արդյունքները այնտեղ չեն: Պետք է արդիականացնել հաստատությունները, բարեփոխել պետությունը: Նա կարող է դա անել, քանի որ ինքնիշխանությունը նրա հենակետն է: Դրա համար հետաքրքիր է նրա համահայկական մոտեցումը, բայց ժամանակն է քայլեր ձեռնարկել: Այն, ինչ ասում են ՀՅԴ-ի երիտասարդ ուսանողները, որ մեզ անհրաժեշտ է ազգային կրթության բարեփոխում, դա ճիշտ է: Բայց դա պետք է լինի մի բարեփոխում, որը պետք է տարածվի ողջ հայ մշակույթի վրա. Լեզու վերափոխել, նպաստել մշակութային արարմանը, Հայաստանը Սփյուռքին մոտեցնելուն և նոր կրթական քաղաքականության վերագործարկել, օրինակ ՝ դնել ցանցերում, Հայաստանի և սփյուռքի բոլոր հայկական դպրոցներում ՝ ներշնչվելով Եվրամիության «Էրազմուս» (Erasmus) ծրագրից: Ինչու՞ չստեղծել «աբովյանական փոխանակման ծրագիր» Հայաստանի և Սփյուռքի ավագ դպրոցի աշակերտների միջև: Հայաստանի և Սփյուռքի հայերը գործեր են ուզում, նրանք հոգնել են հայտարարությունների և միությունների հաղորդագրություններից: Թավշյա հեղափոխության հնարավորությունն անհավատալի է, եկեք օգտվենք դրանից, հակառակ դեպքում հեղափոխությունը կչորանա և կգնա: Բոլոր ոլորտներում մենք պետք է շարունակենք 2018 թվականի մայիսյան թափը ՝ դիվանագիտություն, տնտեսություն, մշակույթ, կրթություն: Ինչ վերաբերում է նախարարի հրաժարականին, ես այդ մասին չեմ խոսի, ուղղակի կասեմ, որ ՀՅԴ-ն արդեն իսկ պահանջել է նախարարի հրաժարականը այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն հին ռեժիմի մաս էր կազմում: Նա պահանջեց Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Արդյունքում ունեցանք այն, որ Վահան Հովաննիսյանը՝ ՀՅԴ-ի Բյուրոյի անդամը, դարձավ Նալբանդյանի դեսպանը Գերմանիայում (առողջական պատճառներով): Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ սփյուռքի շատ Դաշնակցականներ չէին հասկանում դա: Բացի այդ, ՀՅԴ երիտասարդ անդամները կարեւորում են հայոց լեզուն, ու նրանք ճիշտ են: Բայց ինչու, երբ Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիսների ժամանակ շատ հաճախ ռուսերեն էր խոսում, այդ թվում նաև Հայաստանում, ՀՅԴ-ն ոչինչ չասաց: Ավելին, ես հիշում եմ, որ երբ հին ռեժիմը ցանկանում էր հարգանքի տուրք մատուցել Երևանում ՝ Անաստաս Միկոյանին, մենք չլսեցինք, որ ՀՅԴ-ն դատապարտի այս նախաձեռնությունը: Անաստաս Միկոյանն ամեն ինչ արեց ազգային արժեքների դեմ, և մենք ՀՅԴ-ի արձագանքը չլսեցինք: Լևոն Մկրտչյանը՝ կրթության նախկին նախարար և ՀՅԴ անդամ, ոչինչ չձեռնարկեց կրթության բարեփոխում նախաձեռնելու համար՝ շեշտը դնելով ազգային արժեքների վրա, մինչ նա իշխանություն էր: Որտեղ էր այն ժամանակ ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն պետք է դուրս գա մոխրագույն գոտուց, գտնի իր հավասարակշռությունը, իր հաղորդագրությունը և դառնա բաց, ժամանակակից, առաջադեմ և ներառական կազմակերպություն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
08-11-2019 09:11