Հայաստան-Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

08-11-2019 13:32

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է Հայաստան-Հունաստան խաղի տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:  Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան- Հունաստան խաղի տոմսերի վաճառքը: ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը: Հայաստան- Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին: Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից: Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12:00-ից 20:00-ը: Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ: Հայաստան- Հունաստան Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված – 9000 դրամ Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 7000 դրամ Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված – 5000 դրամ Արևելյան տրիբունայի կողային հատվածներ – 3000 դրամ Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ

Lragir.am,
08-11-2019 13:32