Իրավաչափ չէ Սեդրակ Քոչարյանին հորը տեսակցելու արգելքը. Արամ Օրբելյան

08-11-2019 14:30

Երբ նախկինում եղել էր կալանավորման որոշում, նաև քննիչի կողմից եղել է հավելյալ որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասով: Դավիթ Գրիգորյանն այդ որոշումը վերացրեց, վերացրեց նաև հավելյալ որոշումը, բայց քրդատավարական համակարգում տեխնիկապես կա մի դրություն, որ բացի այս անձանցից մնացածի տեսակցությունն արգելել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանին հոր հետ տեսակցելու արգելքին: «Մենք դիմել ենք, որ այս ցուցակը սխալ է, Քրեակատարողական հիմնարկն ասում է, որ իմ ցուցակը սա է: Դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին և միևնույն ժամանակ դիմել եմ դատարան՝ վերահաստատելու, որ չկա այս արգելքը: Խնդրել ենք հաստատել, որ դատարանի կողմից արգելք չկա: Պետք է ուղղակի գրություն գրվի, որպեսզի ուղարկվի քրեակատարողական հիմնարկ»,-ասաց Արամ Օրբելյանը: Նա հավելեց, որ երեկ դատարանի աշխատակազմից ճշտել են, որ քննելու է միջնորդությունների շարքում. «Հաջորդ նիստերից կարծում եմ նաև այդ հարցին կանդրադառնանք: Այս պահին իրավաչափ չի կարող լինել արգելք, որովհետև դատարանը հավելյալ սահմանափակում չի դրել: Եթե նույնիսկ ընդունենք, որ հինը պետք է շարունակվեր, հինը վերացվել էր, նորը պետք է դրվեր»,-հավելեց պաշտպանը:

Lragir.am,
08-11-2019 14:30