Միջին տարիքի կնոջ ատամի պլոմբանյութը հրվել էր լնդից ներս. ուշագրավ դեպք

08-11-2019 16:48

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսաբորիչ բժշկական կենտրոնի կիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հիվանդներից մեկի հետ: Բաժանմունքի վարիչ Արկադի Բուդաղյանը պատմեց, որ իրենց է դիմել միջին տարիքի մի կին` գանգատվելով անտանելի գլխացավերից, քթի վատ շնչառությունից: Նա ամիսներ շարունակ ունեցել է թարախային արտադրություն և երբեմն շնչառության կանգ: Բժիշկների ցուցումով իրականացվել է КТ հետազոտություն և կնոջ ձախ հայմորյան խոռոչում խցանող պլոմբանյութ է հայտնաբերվել: Պարզվել է, որ վաղուց բացակայող ատամի պլոմբանյութը հրման արդյունքում հայտնվել է խոռոչում: Արկադի Բուդաղյանն իրականացրել է քթի միջնապատի ուղղում և պլոմբանյութի հեռացման էնդոսկոպիկ միջամտություն: Կինն իրեն արդեն լավ է զգում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

Lragir.am,
08-11-2019 16:48