Արծվիկ Մինասյանը վկա է 5 քրեական գործերով

08-11-2019 17:35

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ 5 տարբեր քրեական գործերով որպես վկա է ներգրավված: Նա նշեց, որ չի կարծում, թե երեկ իրեն հարցաքննության հրավիրելը կապված է վերջին օրերի զարգացումների հետ, քանի որ ավելի վաղ էր այդ մասին ծանուցում ստացել: «Ուղղակի ես ևս մեկ անգամ ուզում եմ հաստատում անել իմ մասով՝ չկա որևէ օրվա քաղաքական իշխանության ներկայացուցիչ, որ ինձ իրավական մեղադրանք կարող է  ներկայացնել հանցագործության կամ այնպիսի խախտման համար, որի համար նախատեսված է քրեական կամ վարչական պատասխանատվություն: Հակառակը, ցանակացած իրավական փաթեթավորմամբ ներկայացվող գործողություն , վստահ եղեք, որ քաղաքական հստակ հետապնդման փորձ է կամ անիմաստ շանտաժ քաղաքականությամբ զբաղվող անձանց դուրս մղելու ձգտումով»,- ասաց Մինասյանը: Նա հավելեց, որ երեկվա հարցաքննությունը շատ նորմալ է անցել:

Lragir.am,
08-11-2019 17:35