Լարված վիճակ Թբիլիսում. ցուցարարները փորձում են թույլ չտալ գեյ դրամայի ցուցադրությունը

08-11-2019 21:13

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում լարված իրավիճակ է կապված «Հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության հետ:  Մայրաքաղաքի բոլոր՝ 5 կինոթատրոնների ինչպես ներսում, այնպես էլ դրսում կենտրոնացված է ոստիկանությունը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Հատկապես մեծ է իրավապահների թիվը Մերաբ Կոստավայի փողոցում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնում և Galleria Tbilisi առևտրի ու ժամացի կենտրոնի՝ Cavea կինոթատրոնում: Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեպարտամենտը մի քանի դեղին ավտոբուս է կենտրոնացրել կինոթատրոնի հարակից տարածքում: Որոշ ժամանակ առաջ «Ամիրանիում» աշխատանքն ավարտել են կինոլոգները: Տեղեկացնենք, որ ցուցարարները ցանկանում են տապալել «Հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրությունը, որը նույնասեռական անձանց մասին է:

Lragir.am,
08-11-2019 21:13