Սուարեսը կարող է անվճար հեռանալ «Բարսելոնա»-ից

09-11-2019 00:10

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուրաեսը կարող է անվճար հեռանալ ակումբից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ը: Սուարեսը կարող է տեղափոխվել ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Ինտեր Մայամի»-ի ակումբ, և կատալոնական ակումբն էլ պատրաստ է զիջումների գնալ` ֆուտբոլիստին բաց թողնել անվճար: Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ստորագրված է մինչև 2021 թվականը: Լուիս Սուարեսը «Բարսելոնա» տեղափոխվեց 2014 թվականին: Կատալոնական ակումբի կազմում ուրուգվայցի հարձակվողը 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և 4 անգամ էլ նվաճել է Իսպանիայի գավաթը:

Lragir.am,
09-11-2019 00:10