«Ջրային պատերազմներում» տանուլ չպետք է տանք. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

09-11-2019 00:25

««Ջրային պատերազմներ» ասվածը վաղուց նոր հասկացություն չէ: Մենք առիթով գրել էինք, որ Թուրքիան լայն թափով ջրամբարաշինություն է սկսում, իսկ Հայաստանը դանդաղում է: Այն պարագայում, երբ ունենք (Արցախի հետ միասին) տարածաշրջանում ջրային դոնորի վերածվելու լուրջ ներուժ: Տարիներ առաջ ԱՄՆ ազգային հետախուզության ռազմավարությունում (2014թ.) մեծ ուշադրություն էր դարձվել ջրային պաշարներին: Նշվել էր, որ դրանց պակասը կարող է նոր պատերազմների հանգեցնել: Ամերիկյան հատուկ ծառայությունները ջրի պակասը հավասարեցրել էին այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ահաբեկչությունը, կարեւոր ենթակառուցվածքների վրա կիբերհանցագործությունները, զանգվածային ոչնչացման արագաճ տեմպը եւն: Այսինքն՝ լինելու են շատ լուրջ մարտահրավերներ, որոնց պետք է պատրաստ լինենք: Մենք այսօ՛ր արդեն ունենք այդ մարտահրավերները: Օրինակ, գիտե՞նք Թուրքիան ինչ է անում Արաքսի գետավազանում: Ըստ թուրքագետ եւ ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի, Թուրքիան ներկայումս Արաքս գետի եւ նրա վտակների վրա կառուցել, կառուցում եւ ծրագրում է կառուցել 14 ջրամբար՝ մի մասը ՀԷԿ-երով: Դրանցից 1-ը բաժին է ընկնում Իգդիրի նահանգին, 4-ը՝ Էրզրումի նահանգին, 9-ը՝ Կարսի նահանգին: Ընդ որում, խոսքը հիմնականում փոքր ՀԷԿ-երի (6-36 Մվտ հզորությամբ) մասին է (դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 134 Մվտ): Ծրագրված է Արաքսի գետավազանի ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը գրեթե եռապատկել՝ հասցնելով մինչեւ 387 Մվտ-ի: «Սրանք կարող են փոքր թվեր թվալ Թուրքիայի մասշտաբով, սակայն իրականում զգալի դեր ունեն տվյալ տարածաշրջանի էներգետիկ կարիքները հոգալու համար»,-նկատում է թուրքագետը: Բացի այս՝ Թուրքիան հիմա Արաքս գետի վրա երկու խոշոր ջրամբար է կառուցում»: Նյութն ամբողջությամբ  կարդացեք  թերթի այսօրվա համարում:

Lragir.am,
09-11-2019 00:25