Ազգային փոքրամասնությունների կրթությունը Հայաստանում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

09-11-2019 00:24

«ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը թերթի հետ զրույցում նշել է, որ բավականին երկար տարիներ պետական բյուջեով գումար է նախատեսվում ազգային փոքրամասնությունների դասագրքերի տպագրման համար: Բացի այդ, յուրաքանչյուր տարի դարձյալ պետական բյուջեի միջոցներով կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստումներ են իրականացվում: Նախարարության պաշտոնյան ընդգծել է, որ համագործակցության մասով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ խնդիրներ չեն ունեցել:  Մակյանը հավատացրել է, որ բարձրացվող հարցերը շատ արագ լուծումներ են ստանում: Արզնիի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆիա Սիմոնովան արձանագրել է, որ իրենց մոտ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: «Մեր բոլոր գործողություններում առաջնորդվում ենք այնպես, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մտածելակերպը, առանձնահատկությունները, կամ մշակութային որեւէ ոլորտ չստորադասվի հայկականին: Դրանք զուգահեռ հարթությունների վրա են»,-ասել է  Սյուզաննա Մակյանը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Lragir.am,
09-11-2019 00:24