Մբապեն չի ուզում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

09-11-2019 00:35

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Կիլիան Մբապեն հետաքրքրված չէ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի կնքմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L’Equipe-ը: Ֆրանսիայի չեմպիոն ՊՍժ-ի ղեկավարությունը մեծ խնդրի առաջ է կանգնած, քանի որ Մբապեն չի ուզում նոր պայմանգիր կնքել, իսկ ակումբը չի կարող առավել բարձր աշխատավարձ առաջարկել ֆուտբոլիստին: Պատճառը ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի աշխատավարձն է` տարեկան 33 միլիոն  դոլար: Մբապեի պայմանագիրը Ֆրանսիայի գործող չեմպիոնի հետ նախատեսված է մինչ 2020 թվականը:

Lragir.am,
09-11-2019 00:35