Մայքլ Բլումբերգը գրանցել է թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում

09-11-2019 00:39

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրանցվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բլումբերգն Ալաբամա նահանգում մարտի 3-ին կայանալիք փրայմերիզի ժամանակ կմրցի մյուս դեմոկրատ թեկնածուների հետ, որոնց շարքում են նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը և այլոք: Դեմոկրատների փրայմերիզների հաղթողը հայտնի կլինի 2020 թվականի ամռանը: Հենց նա մարտահրավեր կնետի գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ով մտադիր է վերընտրվել: ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Lragir.am,
09-11-2019 00:39