Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը կարող է կայանալ ԱՄՆ-ում

09-11-2019 13:01

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը կարող է կայանալ ԱՄՆ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Morning Consult-ը: Ըստ պարբերականի ՈՒԵՖԱ-ն այժմ բանակցություններ է վարում կոմերցիոն գործընկերների հետ:  Նախնական տեղեկություններով` եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել Նյու-Ջերսիի «Մետլայֆ» մարզադաշտում: Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա սա կլինի պատմության մեջ առաջին անգամ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացվում է Եվրոպայի սահմաններից դուրս:

Lragir.am,
09-11-2019 13:01