Հայաստանում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի

09-11-2019 13:12

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Lragir.am,
09-11-2019 13:12