Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է. Լավրով

09-11-2019 13:23

Մենք ողջունում ենք հարաբերական կայունության պահպանումը սահմանին եւ շփման գծում: Մենք կարծում ենք, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Այս մասին Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն», – ասել է նա:

Lragir.am,
09-11-2019 13:23