30 տարի առաջ այս օրը փլուզվեց Բեռլինի պատը

09-11-2019 13:39

1989 թվականի նոյեմբերի 9-ին՝ ուղիղ 30 տարի առաջ, փլուզվեց Բեռլինի պատը, որը Գերմանիայի մայրաքաղաքը բաժանել էր երկու գոտիների: Պատի փլուզումով մեկնարկեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության միավորման գործընթացը: Բեռլինի պատի կառուցումն սկսվել է 1961 թվականին Խորհրդային Միության և Արևելյան Գերմանիայի կողմից: Այն 155 կմ երկարությամբ բետոնե ամրություն էր՝ պատված փշալարերով:

Lragir.am,
09-11-2019 13:39