Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին չայցելել Իրաք

09-11-2019 13:53

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ առաջիկա ժամանակներս Իրաք այցելություններից՝ կապված այդ երկրում առկա դրության և ահաբեկչության սպառնալիքի առկայության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ կապված Իրաքի մի շարք շրջաններում տիրող իրավիճակի և շարունակվող ահաբեկչական գործողությունների հետ՝ դժվարություններ են առաջանում հյուպատոսական ծառայություններ մատուցելու գործում, ուստի խորհուրդ է տրվում Ռուսաստանի քաղաքացիներին չդիմել ռիսկի ու չայցելել Իրաք: Իրաքում հոկտեմբերից չեն դադարում բողոքի ցույցերը՝ ընդդեմ կոռուպցիայի գործազրկության մակարդակի աճի, հանուն կենսամակարդակի բարձրացման: Բողոքի ցույցերն ուղեկցվում են անկարգություններով: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Lragir.am,
09-11-2019 13:53