Հզոր, հաղթական հոգեբանություն ունենք. Սարգիս Ադամյան

09-11-2019 14:08

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանն ակումբի վերջին հաղթանակը կապում է հզոր հոգեբանության հետ: «Մենք հզոր, հաղթական հոգեբանություն ունենք: Ուզում ենք միշտ հաղթել: Մեծ և բարդ աշխատանք կատարվեց «Քյոլն»-ի դեմ խաղում: Մրցակիցն արժանի էր ոչ-ոքի արդյունքի, քանի որ լավ խաղ ցուցադրեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադամյանի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Քյոլ»-ի հետ: Առաջին կեսից հետո «Հոֆենհայմ»-ը պարտվում էր նվազագույն հաշվով: Սակայն 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սարգիս Ադայանը և 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով գոլի հեղինակ: Արդեն խաղավարտին ավելացված րոպեին «Քյոլն»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոններն Ադամյանի նկատմամբ և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լոկադիան: «Հոֆենհայմ»-ը հաղթեց 1:2 հաշվով:

Lragir.am,
09-11-2019 14:08