Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր

09-11-2019 14:07

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ՀՑԹԻ-ի ֆեյսբուքյանէջը: Փոլ Ռիչարդ Գալլագերը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Lragir.am,
09-11-2019 14:07