Սարգիս Ադամյանը 3-րդ գոլը խփեց Բունդեսլիգայում, Հոֆենհայմը կրկին հաղթեց

09-11-2019 14:02

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի առաջին խաղում Հոֆենհայմը մրցակից հարկի տակ 2-1 հաղթեց Քյոլնին: Հոֆենհայմից աչքի ընկան Սարգիս Ադամյանը և Յուրգեն Լոկադիան: Ընդ որում, Ադամյանը դաշտ է մտել երկորդ կեսում: Սա Ադամյանի երրորդ գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Հոֆենհայմն ունի 20 միավոր և երկրորդ տեղում է, սակայն մրցակիցներից մեկ խաղ ավելի է անցկացրել: Բացի այդ, Հոֆենհայմը վերջին 5 խաղերում բացառապես հաղթանակներ է տարել:  

Lragir.am,
09-11-2019 14:02