Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին

09-11-2019 14:40

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Նորոդոմ Սիհամոնիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կամբոջայի ժողովրդին` առաջընթաց և բարօրություն:

Lragir.am,
09-11-2019 14:40