Հրայր Թովմասյանի որդին գոլ է խփել, ՀՀ հավաքականը հաղթել է

09-11-2019 16:23

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրը, որտեղ Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպեց Բելառուսի հասակակիցների հետ, հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Վարդան Թովմասյանը (42) և Ալեն Ղալթախչյանը (53): Նշենք, որ Վարդան Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:

Lragir.am,
09-11-2019 16:23