Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու փաստաթուղթ

11-11-2019 20:03

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման արդյունքներով Քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են  համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ ՔԿ-ների միջև միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ: Աշխատանքային այցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կենտրոնական թանգարան, որտեղ երկու գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են  արձանագրություն՝ երկու պետությունների քննչական կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խմբեր կազմելու վերաբերյալ: Այցի ընթացքում ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին: ՀՀ քննչական կոմիտե

Lragir.am,
11-11-2019 20:03