Արոնյանը կմասնակցի հնդկական Տատա Սթիլին

11-11-2019 23:18

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մինչ տարվա ավարտը կմասնակցի նաև Հնդկաստանում կայանալիք Տատա Սթիլ մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ և կայծակնային մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Իան Նեպոմնիաշկին, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վիդիտ Գուժրատհին և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը բաղկացած է երկու ենթափուլերից: Արագ շախմատում գրոսմայստերները կմրցեն 9-ը, իսկ կայծակնային շախմատում` 18 մրցափուլերում: Այն կմեկնարկի նոյեմբերի 22-ին և կանցկացվի հնդկական Կալկատա քաղաքում: Մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Lragir.am,
11-11-2019 23:18