Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը

11-11-2019 23:17

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին առաջին մարզումն է անցկացրել նորանշանակի մարզչի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախապատրաստվելով ընտրական առաջիկա հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը՝ նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Այն հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ: Թեթև վարժություններից հետո ազգային ընտրանին անցկացրեց նաև երկկողմանի խաղ: Մարզմանը մասնակցում էին հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում՝՝ Ալեքսանդր Կարապետյանը և Արթուր Սարկիսովը: Հայաստանի ազգային ընտրանուն դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը:

Lragir.am,
11-11-2019 23:17